National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
30.11.2012
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսին
1 / 2

Նոյեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսին: Հանդիպմանը ներկա էր Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Յացեկ Սարիուս-Վոլսկին:

Ողջունելով ԵԺԿ նախագահին` ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ մեկ տարվա ընթացքում պարոն Մարտենսի երկրորդ այցը Հայաստան վկայում է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների սերտացման ու զարգացման մասին եւ համոզմունք հայտնեց, որ այն լրացուցիչ խթան կհանդիսանա եվրոպական մեծ ընտանիքին Հայաստանի ինտեգրման գործընթացին: Նրա խոսքով` 2012 թվականը նշանակալից էր ՀՀ երեք քաղաքական կուսակցությունների` ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի եւ «Ժառանգության» համար, որոնք դիտորդի կարգավիճակով անդամակցեցին ԵԺԿ-ին: ԱԺ նախագահի խոսքով` հայաստանյան կուսակցությունների անդամակցությունը ԵԺԿ-ին դիտվում է որպես Եվրոպայի հետ ասոցացման գործընթացի կարեւորագույն բաղադրիչ եւ բխում է մեր ընդհանուր քրիստոնեական ժառանգությունից, ինչպես նաեւ հիմնարար ազատությունների, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների սկզբունքներին մեր հավատարմությունից: Խորհրդարանի ղեկավարը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանը՝ ՀՀ նախագահի գլխավորությամբ, մեծ ջանքեր է գործադրել եվրոպական արժեհամակարգի վրա հիմնված ժողովրդավարական երկիր կառուցելու, Եվրամիության հետ հարաբերությունները էլ ավելի խորացնելու ուղղությամբ, եւ այսօր մենք արձանագրել ենք տեսանելի հաջողություններ: Հովիկ Աբրահամյանը ընդգծեց, որ ՀՀ Ազգային ժողովը կանի հնարավորը` էլ ավելի խթանելու Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացումը:

Վիլֆրիդ Մարտենսը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նշեց, որ իր վերջին այցից հետո դրական արդյունքներ եւ առաջընթաց է գրանցվել եւ կարեւորեց Հայաստանի երեք կուսակցությունների անդամակցությունը ԵԺԿ-ին: Նա ուրախությամբ փաստեց, որ այսուհետ հայաստանյան կուսակցությունները իրենց ակտիվ մասնակցությունն են բերում եւ ներգրավված են Եվրոպայում քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, տարածաշրջանային խնդիրների, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am